Հուլիսի 22-ին, ժամը 17։35-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ջրափրկարարներն առաջին հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս նկատել են ափից մոտ 500 մ հեռացած քաղաքացու, ով չի կարողանում վերադառնալ ափ։
Ջրափրկարարները մոտորանավակով քաղաքացուն դուրս են բերել ափ։