Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի ժամանակավոր աշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն նշանակումներ և պաշտոնից ազատում է կատարվել։
Iravaban.net-ը հայտնում է, որ հուլիսի 3-ի որոշման համաձայն Սուրեն Ամիրյանն ազատվել է «Կարմիր բլուր պոլիկլինիկա» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր զբաղեցրած պաշտոնից։ Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել բուժական գծով տնօրենի տեղակալ Նարինե Թորոսյանը։
Հուլիսի 3-ի մեկ այլ որոշմամբ Էդուարդ Օհանյանն ազատվել է «Երևանի հանդբոլի մասնագիտացված և խաղային այլ մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից։
Մեկ այլ որոշման համաձայն նշված մարզադպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արմինե Անտոնյանը։
Հուլիսի 6-ի որոշմամբ «Ձևավորոըմ և սպասարկում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արտյոմ Սաֆարյանը։