Հուլիսի 18-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Վաղարշյան փողոցի իր բնակարանի դուռը հարմարեցված բանալու գործադրմամբ բացելով՝ գողացել են փող, ոսկյա և արծաթյա հուշադրամներ:
Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 21-ին բաժին է ներկայացել տանտիրոջ 15-ամյա որդին և հայտնել, որ գողությունը կատարել է ինքը։
Պատանին և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: