Վերջերս սոցիալական կայքերում տարածում են գտել ներդրումային խարդախությունները, որոնք, ներկայացնելով գայթակղիչ առաջարկներ, փորձում են անհատներին ներգրավել կեղծ ներդրումային նախագծերում և հափշտակել վերջիններիս գումարները:
Խաբեբաներն օգտագործում են տարբեր մարտավարություններ, որպեսզի օրինական երևան և վստահություն ներշնչեն. օրինակ՝ հայտարարությունների ներքո տեղադրում են կեղծ լիցենզիաներ կամ այլ փաստաթղթեր, օգտագործում են խոշոր և ճանաչված ընկերությունների ապրանքանիշերը կամ լոգոները և այլն: Սակայն, իրականում, նման հայտարարությունների նպատակը մեկն է՝ գողանալ Ձեր անձնական և բանկային տվյալները կամ էլ վերցնել Ձեր գումարը՝ դրա դիմաց որևէ ծառայություն չմատուցելով: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Abcfinance.am–ից, որը ստեղծվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից, որպես ֆինանսական գիտելիքների և հմտությունների ուժեղացման հանրամատչելի ուղի։
Ներկայումս «Facebook» սոցիալական կայքում տարածվել է կեղծ տեսահոլովակ «Գազպրոմ Արմենիա» ընկերության վերաբերյալ: Տեսահոլովակում առաջարկ է արվում ներբեռնել մի հավելված, որի օգնությամբ կարող եք ներդրում կատարել «Գազպրոմ Արմենիա» ընկերության բաժնետոմսերում և դրա դիմաց ամեն ամիս ստանալ 1 500 000 դրամին համարժեք եկամուտ: Առավել համոզիչ թվալու համար հայտարարում են, որ հավելվածի մեկնարկին աջակցել է նաև Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Ոչ մի դեպքում մի՛ հավատացեք չափազանց լավը թվացող այս առաջարկին և զե՛րծ մնացեք նման հայտարարությունների ներքո տեղադրված հղումներով անցնելուց, ինչպես նաև անծանոթ ֆայլեր կամ հավելվածներ ներբեռնելուց:
Հիշե՛ք՝ միայն տեղադրված կեղծ հղումներով անցնելն արդեն իսկ բավարար է Ձեր անձնական և բանկային տվյալները հանցամիտներին հասանելի դարձնելու համար:
Եթե սոցիալական կայքերում կամ այլ տեսանելի վայրերում (տրանսպորտ, վերելակ և այլն) տեղադրված հայտարարությունների մեջ նկատել եք ստորև ներկայացված նշանները, ապա մեծ է հավանականությունը, որ դրանք կեղծ առաջարկներ են:
–Խոստանում են կայուն, բարձր եկամուտներ՝ առանց որևէ առնչվող ռիսկի: Հիշե՛ք՝ ցանկացած ներդրում որոշակի ռիսկ է պարունակում, իսկ բարձր եկամտաբերությաՀայտարարությունները ներառում են անհասկանալի և անծանոթ արտահայտություններ, ինչպես նաև բարդ ներդրումային ռազմավարություն: Հիշե՛ք՝ իրական ընկերությունները հնարավորինս հստակ և թափանցիկ կերպով են տեղեկություն հաղորդում պոտենցիալ ներդրողներին:
Հայտարարությունը տարածած անձինք չեն տրամադրում համապատասխան ներդրումային փաստաթղթերը, ինչպիսին օրինակ՝ ազդագիրն է: Վերջինս մանրամասն ներկայացնում է ներդրման պայմանները, ընկերության ռիսկերը և այլ անհրաժեշտ տվյալներ: Միշտ ստուգե՛ք կարևոր փաստաթղթերի առկայությունը ներդրում կատարելուց առաջ: մբ ներդրումները սովորաբար ենթակա են ավելի բարձր ռիսկի:
–Ստիպում են գործել հնարավորինս արագ, քանի որ առաջարկը հասանելի է սահմանափակ ժամանակահատվածում: Ձեզ մոտ հրատապության զգացում առաջացնելով՝ նրանք Ձեզ մղում են ոչ խելամիտ ներդրումային որոշումներ կայացնելու: Հիշե՛ք՝ իրական ընկերությունները միշտ տալիս են որոշում կայացնելու համար անհրաժեշտ ժամանակ, որպեսզի կարողանաք հետազոտություն իրականացնել կամ խորհրդակցել համապատասխան մասնագետի հետ:
–Ներդրումների մանրամասները անորոշ են և հայտարարությունը չի տալիս համապատասխան տեղեկատվություն ներդրումային ռազմավարության, առնչվող ռիսկերի կամ հենց ընկերության մասին: Հիշե՛ք՝ իրական ներդրումների պարագայում, ցանկացած ընկերություն պարտավոր է իր գործունեության վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն հրապարակել:
–Հայտարարությունը հրապարակվել է չլիցենզավորված անձի կամ ընկերության կողմից: Նախքան ներդրում կատարելը ստուգե՛ք՝ արդյոք տվյալ ընկերությունը լիցենզավորված է համապատասխան կարգավորող մարմնի՝ Կենտրոնական բանկի, կողմից: ՀՀ կենտրոնական բանկի կայքում ներկայացված է ներդրումային գործունեությամբ զբաղվող ընկերությունների, ինչպես նաև արժեթղթեր թողարկող ընկերությունների սպառիչ ցանկը:
–Հայտարարությունները ներառում են անհասկանալի և անծանոթ արտահայտություններ, ինչպես նաև բարդ ներդրումային ռազմավարություն: Հիշե՛ք՝ իրական ընկերությունները հնարավորինս հստակ և թափանցիկ կերպով են տեղեկություն հաղորդում պոտենցիալ ներդրողներին:
–Հայտարարությունը տարածած անձինք չեն տրամադրում համապատասխան ներդրումային փաստաթղթերը, ինչպիսին օրինակ՝ ազդագիրն է: Վերջինս մանրամասն ներկայացնում է ներդրման պայմանները, ընկերության ռիսկերը և այլ անհրաժեշտ տվյալներ: Միշտ ստուգե՛ք կարևոր փաստաթղթերի առկայությունը ներդրում կատարելուց առաջ:
Հիշե՛ք, որ կարևոր է լինել հետևողական և ծանոթանալ ներդրումային առաջարկի վերաբերյալ բոլոր մանրամասներին նախքան որոշում կայացնելը: Իսկ եթե բախվում եք ներդրումային խարդախության կամ կասկածներ ունեք, ապա դիմե՛ք ֆինանսական խորհրդատուի օգնությանը, ինչպես նաև խարդախության դեպքի մասին տեղեկացրե՛ք համապատասխան մարմիններին: