«Մատչելի բնակարան՝ երիտասարդ ընտանիքներին» նպատակը երիտասարդ ընտանիքների բնակարանային (բնակելի տան) խնդիրների հաղթահարման ուղղությամբ պետական աջակցության արդյունավետ համակարգի ներդրումն է:
Ծրագրի շրջանակներում երիտասարդ ընտանիքներին բնակարանի ձեռքբերման վարկը տրվում է ցածր տոկոսադրույքով և, բացի ցածր տոկոսադրույքից, ծրագրի շահառուները կարող են նաև ստանալ պետության կողմից սուբսիդավորում բնակարանը երկրորդային շուկայից ձեռք բերելու դեպքում։
Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Պետական աջակցությանծրագրերի իրազեկման հարթակից։
Ծրագրի շահառու կարող է դառնալ.
- երիտասարդ ընտանիքը, որտեղ ամուսինների տարիքների գումարը չի գերազանցում 70-ը, ընդ որում, ամուսիններից մեկը պարտադիր պետք է լինի ՀՀ քաղաքացի,
- երեխա ունեցող երիտասարդ միայնակ ծնողը, ում տարիքը չի գերազանցում 35-ը (ներառյալ)։
Անհրաժեշտ է դիմել «Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն ՓԲԸ հետ համագործակցող 15 բանկերից և 5 վարկային կազմակերպություններից որևէ մեկին։
Ծրագրի շահառու (վարկառու) դառնալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը (պարտադիր ցանկ)՝
Վարկառուի ինքնություն`
- վարկառուի (համավարկառուի) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ կամ դրանց փոխարինող այլ փաստաթուղթ),
- վարկառուի ամուսնու անձը հաստատող փաստաթուղթը (անձնագիր, նույնականացման քարտ կամ դրանց փոխարինող այլ փաստաթուղթ),
- վարկառուի և նրա ամուսնու ծննդյան վկայականները,
- վարկառուի և նրա ամուսնու սոցիալական քարտերը,
- վարկառուի ամուսնության վկայականը, երեխաների ծննդյան վկայականները (առկայության դեպքում):
Տվյալներ եկամուտների մասին՝
Եթե վարկառուն վարձու աշխատող է, ապա.
- եկամուտների մասին տեղեկանք գործատուից, որտեղ պետք է նշված լինի վարկառուի (համավարկառուի) զբաղեցրած պաշտոնը, աշխատանքային ստաժը և փաստացի եկամտի չափը (համախառն կամ զուտ),
- վարկառուի, նրա ամուսնու և համավարկառուի անհատական հաշվի քաղվածքներ (վերջին մեկ տարվա, տրամադրվում է հարկային մարմնի կողմից),
- տվյալներ նախկին զբաղվածության մասին (գործատուն, զբաղեցրած պաշտոնը, յուրաքանչյուր կազմակերպությունում աշխատանքի ստաժը (եթե դիմողի զբաղվածությունը տվյալ աշխատավայրում 12 ամսից պակաս է)),
- վարկառուի/համավարկառուի բանկային քարտի քաղվածքը, որտեղ նշված կլինի ամսական աշխատավարձի չափը (անհրաժեշտության դեպքում):
Եթե վարկառուն ինքնազբաղված է, ապա.
- հարկ վճարողի հարկային համարը (ՀՎՀՀ),
- պետական գրանցման վկայականը,
- կանոնադրությունը (առկայության դեպքում),
- գործունեության տվյալ տեսակով զբաղվելու թույլտվության փաստաթղթերը, եթե օրենսդրության համաձայն տվյալ գործունեության համար անհրաժեշտ է համապատասխան մարմինների կողմից հատուկ թույլտվություն,
- վերջին 1 տարվա հարկային հաշվետվությունները՝ հաստատված հարկային մարմնի կողմից,
- վերջին 1 տարվա եկամուտների և ծախսերի վերաբերյալ տեղեկատվություն (գրառումներ), (անհրաժեշտության դեպքում),
- ինքնազբաղվածների եկամուտների գնահատման հաշվետվություն համաձայն Ստանդարտների Հավելված 1-ում ներկայացված ինքնազբաղվածների եկամուտները գնահատելու մեթոդաբանության,
- գործունեության հետ կապված այլ փաստաթղթեր (անհրաժեշտության դեպքում)։
Տեղեկություն վարկային պատմության մասին՝
- վարկառուի և նրա ամուսնու (համավարկառուի) վարկային պատմության վերաբերյալ ԱՔՌԱ վարկային բյուրոյի ամբողջական զեկույցներ:
Գույքային փաստաթղթեր՝
- գրավադրվող անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական,
- գրավադրվող անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի հիմքեր (ըստ անհրաժեշտության),
- գրավադրվող անշարժ գույքի գծով սահմանափակումների միասնական տեղեկանք՝ տրված ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից,
- գրավադրվող անշարժ գույքի գնահատման հաշվետվություն:
Այլ փաստաթղթեր՝
- տեղեկանք ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից վարկառուին և նրա ամուսնուն սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի վերաբերյալ,
- գրավադրվող անշարժ գույքի և վարկառուի (համավարկառուի)՝ դժբախտ պատահարից ապահովագրության վկայականներ,
- վարկի տրամադրման անդորրագիր կամ քաղվածք:
Բացի վերոնշյալ փաստաթղթերից, կախված յուրաքանչյուր դեպքից, վարկառուից կարող են պահանջվել լրացուցիչ այլ փաստաթղթեր, որոնց ցանկը կարելի է ստանալ վարկը տրամադրող ֆինանսակական կառույցից։