Արցախի Հանրապետությունը, Արցախի ժողովուրդը, երբեք չեն լինելու Ադրբեջանի կազմում․ Արթուր Դավթյան

Եկել եմ իմ աջակցությունը հայտնելու Արցախի հերոսական ժողովրդին։ Այս մասին այսօր՝ հուլիսի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

«Մեր քույրերն ու եղբայրները 7 ամիս և ավել շրջափակման մեջ գտնվելով մաքառում են, և ես ուզում եմ, որ նրանք իմանան, որ մենակ չեն, որ մենք իրենց հետ ենք։ Մենք իրենց արդարացի բոլոր որոշումները պաշտպանելու ենք իրենց կողքին, որպես մեկ ազգի ներկայացուցիչներ։

Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակը մեկ օրվա կամ մեկ անձի անգործության հետևանք չէ։

«Պատճառների մասին շատ կարելի է խոսել, կարելի է տարբեր քննադատական խոսքեր հնչեցնել յուրաքանչյուրի հասցեին, բայց իմ պատկերացմամբ այսօր մեր խնդիրը քննադատական խոսք աելը կամ պատճառները վերլուծելը չպետք է լինի։ Մենք այսօր ուղղակի պետք է կանգնենք և մեր համազգային հստակ դիրքորոշումը պետք է հայտարարենք։

Դիրքորոշում համար մեկ։ Հայաստանում և Արցախում ապրող բնակչությունը մեկ ազգ են և բոլոր հարցերում լինելու են կողք կողքի։

Դիրքորոշում համար երկու։ Արցախի Հանրապետությունը, Արցախի ժողովուրդը, երբեք չեն լինելու Ադրբեջանի կազմում։

Ես առաջարկում եմ և իմ հորդորը, իմ կոչը, իմ խնդրանքը մեր բոլոր հայրենակիցներին հատկապես կենտրոնանալ այսօրվա և վաղվա անելիքների վրա»,-ասաց Արթուր Դավթյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել