Երևանում քաղաքային իշխանությունը դիտարկում է ստեղծել մունիցիպալ ոստիկանություն

Որպես պարեկային ոստիկանության ռեֆորմների շարունակություն՝ Երևանում քաղաքային իշխանությունը դիտարկում է ստեղծել մունիցիպալ ոստիկանություն:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Հայեցակարգի մշակման հետ կապված հարցեր են քննարկվել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան իրավապահ համագործակցության բաժնի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Կարևորելով համակարգի ստեղծումը՝ փոխքաղաքապետ Ավինյանն ընդգծել է, որ մայրաքաղաքում կան բազմաթիվ ոլորտներ, որոնք կանոնակարգման անհրաժեշտություն ունեն:

Բաժնի ղեկավար Ալեքսիս Հաֆթվանին իր հերթին կարևորել է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած բարեփոխումները և ընդգծել, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը պատրաստ է աջակցել համայնքին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել