Վթարային ջրանջատում Երևանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հուլիսի 22-ին

-ժամը 12:00-18:00-ն կդադարեցվի  Երևանի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոն 1-35 հասցեների ջրամատակարարումը,

-ժամը 14:00-20:00-ն կդադարեցվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 1 և 2 զանգվածների ջրամատակարարումը,

-ժամը 14:00 -20:00-ն կդադարեցվի  Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շահումյան 5 փ-ի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել