Անհետ կորած զինծառայողների ծնողները բացեցին Բաղրամյան պողոտան․ նախագահականից նրանց խոստացան 1 շաբաթվա ընթացքում հանդիպում կազմակերպել։
Ծնողների խոսքով՝ եթե հանդիպումը չկայանա, ավելի շատ ճանապարհներ են փակելու։
Ակցիային մասնակցում են Էջմիածնի «քիմիկների» զորամասի զինծառայողների ծնողները, որոնց զավակներին 2021 թվականի հոկտեմբերի 21-ին տեղափոխել էին Արցախ մարտական առաջադրանքի, նրանք հայտնվել էին շրջափակման մեջ ու անհետ կորել: