Անհետ կորած զինծառայողների մի խումբ ծնողներ բողոքի ակցիա են իրականացնում Բաղրամյան պողոտայում:
«Իրանց ստի պատճառով փակեցինք», – ասաց ծնողներից մեկը։
Նա նշեց, որ իրենց խնդրանքին՝ հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, չեն արձագանqում, «խաբում են»։
Ակցիային մասնակցում են Էջմիածնի «քիմիկների» զորամասի զինծառայողների ծնողները, որոնց զավակներին 2021 թվականի հոկտեմբերի 21-ին տեղափոխել էին Արցախ մարտական առաջադրանքի, նրանք հայտնվել էին շրջափակման մեջ ու անհետ կորել: