Ջերմուկում հայտնաբերվել են 122 մմ արկի պայթուցիչ, БМ 21-ի («Գրադ») հրթիռի մնացորդներ

Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնից հայտնում են, որ ականազերծողները շարունակում են Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում մարտական գործողությունների հետևանքով չպայթած զինամթերքով աղտոտված տարածքների մաքրման աշխատանքները։

Այս տարվա մայիսից սկսված աշխատանքների արդյունքում մինչև օրս Հումանիտար ականազերծման կենտրոնի ականազերծողները Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի Ջերմուկ բնակավայրում մակերեսային մաքրել են 127 794 քմ, որից ենթամակերեսային՝ 10 662 քմ տարածք, Կեչուտ բնակավայրում մակերեսային մաքրել են 43 697 քմ, որից ենթամակերեսային՝ 10 958 քմ տարածք։

Մաքրման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են՝ 122 մմ արկի պայթուցիչ, БМ 21-ի («Գրադ») հրթիռի մնացորդներ։

Մաքրման աշխատանքները Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում շարունակվում են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել