Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 19-ին որոշում է ստորագրել, որով վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում նշանակել է Արմենակ Խաչատրյանին։
Մեկ այլ որոշմամբ վերջինս ազատվել է վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետի պաշտոնից․ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով`
Արմենակ Խաչատրյանին ազատել վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետի (պաշտոնի ծածկագիրը՝ 06-8-Ղ1-1)
պաշտոնից»։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանին հուլիսի 14-ին ազատել էր աշխատանքից։