Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հուլիսի 18-ի որոշմամբ Արայիկ Խզմալյանն ազատվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից։
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են․ որ 2023 թ. հուլիսի 17-ին տեղի է ունեցել «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի՝ Մատենադարանի տնօրենի ընտրության օրակարգով: Ընտրությանը մասնակցել է երեք թեկնածու՝ Արայիկ Էդիկի Խզմալյանը, Կարեն Արտաշեսի Մաթևոսյանը, Արծրունի Սամվելի Սահակյանը:
Թեկնածուներից Արծրունի Սամվելի Սահակյանն ինքնաբացարկ է հայտնել: Հոգաբարձուների խորհրդի քվեարկությամբ միաձայն Մատենադարանի տնօրեն է ընտրվել Արայիկ Խզմալյանը: