«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի պրոֆեսիոնալ բժիշկներին հաջողվել է փրկել 4-րդ հարկի պատուհանից ընկած 3-ամյա երեխայի կյանքը, հայտնում են ԲԿ-ից։
«Վիճակն այժմ գնահատվում է կայուն, նկատվում է լավացում, փոքրիկի մոտ կա դրական դինամիկա:
Երեխան բուժկենտրոն էր ընդունվել տարբեր վնասվածքներով, մասնավորապես՝ կրծքավանդակի, որովայնի, ոտքի և այլն: Նախնական վիճակը գնահատվում էր ծանր»,-նշվում է հաղորդագրության մեջ: