Առողջապահության նախարարությունը` Արտաշատ-Շահումյան ճանապարհին տեղի ունեցած ավտովթարից տուժածներ մասին

Արտաշատ-Շահումյան ճանապարհին տեղի ունեցած ավտովթարից տուժած 12 քաղաքացի շարունակում է ստացիոնար բուժում ստանալ Երևանի տարբեր բժշկական հաստատություններում: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

«Նրանց մոտ առկա է տարբեր աստիճանի կոտրվածքներ և պոլիտրավմաներ: 3 տուժած ստացել է առաջին բուժօգնությունն ու դուրս գրվել:

Հիշեցնենք, որ վթարի հետևանքով կա մեկ զոհ»:

Ավելի վաղ ոստիկանությունից հայտնել են, որ հուլիսի 18-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 32-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ», «ԳԱԶել», «Մերսեդես», «Ինֆինիտի» և «ԲՄՎ» մակնիշի մեքենաներ:

«ԲՄՎ»-ի ուղևոր 21-ամյա Մասիս Ժուռոյանը մահացել է: 17 անձ, որոնցից մեկն անգիտակից վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է նախաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել