Կոնդի վերակառուցման նախագիծը գործնական փուլ կթևակոխի. համայնքն ու գործադիրը քննարկում են հայեցակարգի մրցույթի երկրորդ փուլի մեկնարկն ու առաջիկա անելիքները:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Աշխատանքային հանդիպմանը մասնակցել են նաև կոնդեցիները:
Նախագծի իրագործման հիմքում, որպես կարևոր խնդիր դրված է բնակիչների տների և հարակից տարածքների սահմանների ճշտման ու սեփականության վկայականների տրամադրման հարցը: