4-րդ հարկի պատուհանից 3-ամյա երեխա է ընկել․ այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է ընդունվել 4-րդ հարկի պատուհանից ընկած 3-ամյա երեխա: Այս մասին հայտնում են բժշկական կենտրոնից։

Փոքրիկի մոտ առկա են տարբեր վնասվածքներ, մասնավորապես՝ կրծքավանդակի, որովայնի, ոտքի և այլն: Երեխայի վիճակը գնահատվում է ծանր, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մասնագետներն անում են ամեն հնարավորը՝ երեխայի կյանքը փրկելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել