Ինչպես արդեն հայտնել ենք, հունիսի 23-ին, ԱՄՆ-ում՝ հիվանդանոցում, երկարատև հիվանդություն հետո կյանքին հրաժեշտ է տվել հայտնի հեռուստալրագրող, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Գիտության ու կրթության նախկին նախարար, Լեզվի կոմիտեի նախկին նախագահ, «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը։
ՀՀ դատավորների միությունը իր խորին ցավակցությունն է հայտնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Երիցյանի հայրիկի՝ Սերգո Երիցյանի մահվան կապակցությամբ:
Միությունից հայտնել են, որ Սերգո Երիցյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 18-ին՝ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում, ժամը 18:00 -ին։ Հուղարկավորությունը՝ հուլիսի 19-ին ժամը 13:00-ից Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցուց Զեյթունի պանթեոն-գերեզմանատանը (հասցե՝ Լեփսիուսի 3 փողոց)։