Աղբահանության խնդիրը սրվել է, առկա է աղբամաննների գերծանրաբեռնվածություն և կուտակումներ․ Կամո Արեյան

Որոշակի խնդիր կան աղբահանության տեխնիկայի, աղբահանության հետ կապված։ Այս մասին այսօր՝ հուլիսի 17-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Ես կարծում եմ` պետք է նախ խոսենք այդ խնդիրների մասին, նաև երևանցիներին որոշակի ժամանակացույց ասենք, թե որ տեխնիկան ինչ ժամկետում է համալրվում, որովհետև կան վայրեր, որտեղ ունենք խնդիրներ, կան վարչական շրջաններ, որտեղ այս պահի դրությամբ աղբահանության հետ ունենք խնդիրներ այս պահի դրությամբ»,- ասաց Տիգրան Ավինյանը` նշելով, որ մարդիկ պետք է իմանան նաև դրա պատճառը։

Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը ներկայացրեց, որ 3-օրյա շրջայցի արդյունքում որոշ վարչական շրջաններում և թաղամասերում սրվել է աղբահանության խնդիրը, խախտվել է ժամանակացույցը, առկա է աղբամաննների գերծանրաբեռնվածություն և կուտակումներ։

«Ամեն ինչ արվեց այս երեք օրվա ընթացքում, որպեսզի կարողանանք թույլ չտալ խորանալու պրոցեսը և բոլոր ռեսուրսները մոբիլիզացնելով մաքրել։ Այս պահին էլ վիճակը դեռևս բարվոք չէ։ Հիմնական պատճառը տեխնիկան է»,- ասաց Կամո Արեյանը՝ հավելելով, որ պետք է տեխնիկայի նկատմամբ հսկողությունը խստացվի

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել