Մյասնիկյան պողոտայում ինչ փոփոխություն է նախատեսում իրականացնել Երևանի քաղաքապետարանը

Շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանն այսօր՝ հուլիսի 17-ին, Երևանի քաղաքապետարանի հերթական  գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ներկայացրել է Միասնիկյան պողոտայում դարձափոխային երթևեկության կազմակերպման համար երեկոյան և առավոտյան ժամերին երթևեկության ուսումնասիրության տվյալները։

«Առավոտյան ժամերին դեպի կենտրոն ուղղության ինտենսիվությունը կազմում է 3768 միավոր ժամ, իսկ դեպի Ավան վարչական շրջան՝ 2472 միավոր ժամ։ Երեկոյան ժամերին՝ 17.40-ից 18.40, դեպի Կենտրոն տրանսպորտային հոսքի ինտենսիվությունը կազմում է 3027 միավոր ժամ, իսկ դեպի Ավան՝ 4286 միավոր ժամ»,- մանրամասնեց նա։

Նախատեսվում է ձեռք բերել «Զիփեր» տիպի ավտոմեքենա, որը հնարավորություն կտա ծանրաբեռնված երթևեկության ժամերին ավելացնել լրացուցիչ գոտի՝ հանդիպակաց ուղղության հաշվին՝ տեղաշարժելով բաժանիչ գոտում տեղակայված պատնեշները:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել