Խնդրում եմ, ձևական ճոխ կյանքի հետ ասոցացվող տեսանյութերը տարածելուց զերծ մնալ․ Արցախի ՄԻՊ-ի կոչը

Այս ծանր պայմաններում դժվարությամբ կազմակերպվող փոքրաքանակ մասնակցությամբ միջոցառումները ադրբեջանական քարոզչամեքենան գործիք է դարձնում՝ միջազգային տարբեր կառույցներին մոլորեցնելու կամ ապակողմնորոշելու համար, որ բլոկադա ու հումանիտար ճգնաժամ չկա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

«Հարսանիքների ու այլ սիրուն միջոցառումների տեսանյութերը ոգևորող են, ցույց են տալիս ուժ ու կամք, բայց խնդրում եմ ձևական ճոխ կյանքի հետ ասոցացվող տեսանյութերը տարածելուց զերծ մնալ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել