Հայ առաքելական եկեղեցին հուլիսի 16-ին նշել է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության կամ Այլակերպության տոնը:
Ինչպես հայտնում են Մայր Աթոռից, բոլոր եկեղեցիներում մատուցվել է տոնական պատարագ։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ս․ Գայանե վանքում պատարագիչն է եղել Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։