ՔՊ-ական 5 պատգամավորներ առաջարկում են լրացում կատարել Քրեական օրենսգրքում

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 5 պատգամավոր, այդ թվում՝ Արմեն Խաչատրյանը, Անդրանիկ Քոչարյանը, Գուրգեն Մելքոնյանը, Վահագն Ալեքսանյանը և Հայկ Սարգսյանն առաջարկում են լրացում կատարել Քրեական օրենսգրքում։

Iravaban.net-ը հայտնում է, որ պատգամավորներն առաջարկում են օրենսգիրքը լրացնել նոր՝ 423․1-րդ հոդվածով և պատիժ նախատեսել ԱԺ քննիչ հանձնաժողովի հրավերով անհարգելի պատճառով հանձնաժողովի համապատասխան նիստերին չներկայանալու կամ հանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող անհրաժեշտ տեղեկությունները տրամադրելուց հրաժարվելու դեպքում։

Նախագծով նախատեսվում է նշված արարքը կատարելու համար նշանակել պատիժ տուգանք՝ քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներ՝ 150-250 ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկում՝ 1-2 ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ մինչև 2 տարի ժամկետով։

Պատգամավորները հույս ունենք, որ նախագծի ընդունմամբ կբարձրանա ԱԺ քննիչ հանձնաժողովների հեղինակությունը, կապահովվի դրանց գործունեության բնականոնությունը։

Մանրամասները՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել