Քաղաքը Վարդավառ է նշում․ Տիգրան Ավինյան

Այսօր համաքաղաքային միջոցառումների մեկնարկը Երևանում տրվեց վաղ առավոտից՝ ջրցան և փրկարար ծառայության մեքենաների շքերթով:

Այս մասին հայտնում է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Արդեն լվացվել են երևանյան արձանները, որոնց մաքրման աշխատանքներն իրականացվել են Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ՆԳՆ մասնագիտացված տեխնիկայով:

Տոնին ու քաղաքի մաքրությանը միացել են նաև կամավորները:

Միմյանց ջրելու ավանդույթը Երևանի հանգստի գոտիներում համախմբել է նաև մայրաքաղաքի հյուրերին՝ փոխանցելով օրվա խորհուրդը։

Ուրախ Վարդավառ բոլորիդ»,-գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել