Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հուլիսի 10-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«ՀՀ 2023 թվականի պետական բյուջեով հաստատված ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի 4112 «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» տնտեսագիտական դասակարգման հոդվածով նախատեսված միջոցների հաշվին 2023 թվականի հունիս ամսվա ընթացքում հատուկ առաջադրանքները և աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու համար ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի աշխատողներին պարգևատրել»։