Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր նշանակելու համար նախագահին է առաջարկվել Լիլիթ Սարգսյանի  թեկնածությունը

Բարձրագույն դատական խորհուրդը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր նշանակելու համար Լիլիթ Սարգսյանի թեկնածությունն առաջարկելու վերաբերյալ որոշում է ստորագրել, որում ասվում է․

«1. Հանրապետության նախագահին առաջարկել Լիլիթ Տիգրանի Սարգսյանի  թեկնածությունը՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար:

2. Սույն որոշման 1-ին կետով ներկայացված առաջարկի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 117-րդ հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու պահից Լիլիթ Տիգրանի Սարգսյանին հանել վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակից, ինչպես նաև Լիլիթ Տիգրանի Սարգսյանի՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավորի լիազորությունները համարել դադարած:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել