«Պաշտոնական տեղեկագիր» ՓԲ ընկերության տնօրեն է նշանակել

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հուլիսի 13-ին հրաման է ստորագրել, որով «Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն է նշանակել։

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենս­գրքի 14-րդ հոդվածով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով և 68-րդ հոդվածի 6-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 224-Ն որոշմամբ հաստատված N 3 հավելվածի 14-րդ կետը, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 704-Լ որոշման հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետը, «Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության 9.5.13 կետը, «Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի մրցութային հանձնաժողովի 2023 թվականի հուլիսի 13-ի եզրակացությունը և Ռ. Մանուչարյանի դիմումը.

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝

Ռաֆաել Արամի Մանուչարյանին 2023 թվականի հուլիսի 14-ից նշանակել «Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել աշխատանքային պայմանագիր»,-նշվում է հրամանի մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել