Ամփոփվեցին ՆԳՆ ոստիկանության 2023 թվականի 6 ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները

Հուլիսի 14-ին տեղի ունեցավ ՆԳՆ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2023 թվականի առաջին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների ամփոփմանը նվիրված խորհրդակցություն, որը վարում էին ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ու ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը։

Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։

Մասնակցում էին ոստիկանության պետի տեղակալները, կոլեգիայի անդամները, Կենտրոնական ապարատի ստորաբաժանումների, ծառայությունների, Երևանի և մարզային վարչությունների, տարածքային բաժինների պետերը։

Նշվեց, որ 2023 թվականի առաջին կիսամյակում ՆԳՆ ոստիկանությունը կատարել է իր առջև դրված խնդիրները. ձեռնարկված միջոցառումների շնորհիվ վերահսկվել է օպերատիվ իրավիճակը, պահպանվել է կայուն հասարակական կարգն ու անվտանգությունը:

Ներկայացվեցին հաշվետու ժամանակահատվածում օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները, ինչպես նաև հանցավորության դինամիկայի միտումները, հանցավորության շարժընթացի մանրամասներ։

Ամփոփվեցին 2023 թվականի առաջին կիսամյակում առանձին ծառայությունների գործունեության արդյունքները և կատարված աշխատանքներով գրանցված ցուցանիշները։

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը անդրադարձ կատարեց հասարակական կարգի պահպանության և հասարարական անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, վեր հանեց առկա խնդիրներն ու բացթողումները՝ դրանք վերացնելու ուղղությամբ տալով հստակ հանձնարարականներ։

ՆԳ նախարարը հանձնարարեց ակտիվացնել աշխատանքները սպանությունների, սպանության փորձերի, խարդախությունների, գողությունների և այլ հանցագործությունների բացահայտման ուղղությամբ։

ՆԳՆ ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը ընդգծեց, որ չի կարելի բավարարվել գրանցված արդյունքներով, և անհրաժեշտ է ողջ ներուժը կենտրոնացնել հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունն ավելի բարձրացնելու վրա։

Քննարկվեցին առանձին հանցատեսակների դեմ պայքարի մեխանիզմները, տրվեցին կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել