Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Շառլ Միշելին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։

«Հանդիպում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաշինյանը՝ կիսվելով տեսանյութով։

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Բրյուսելում նախատեսված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը։

Երեկ՝ հուլիսի 14-ին, Շառլ Միշելի հրավերով աշխատանքային այցով Բելգիայի Թագավորություն էր ժամանել Իլհամ Ալիևը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել