Դպրոցների տնօրենների փոփոխություններ՝ Երևանի քաղաքապետի պաշտոնակատարի որոշումներով

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն Երևանի դպրոցների տնօրենների փոփոխություններ են կատարվել։

Iravaban.net-ը հայտնում է, որ հունիսի 30-ի որոշման համաձայն՝ «Երևանի Վ․ Վաղարշյանի անվան համար 80 հիմանկան դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Ծովինար Կամոյի Մելքումյանն ազատվել է պաշտոնից։ Մեկ այլ որոշմամբ նրա հետ աշխատանքային նոր պայմանագիր է կնքվել, որի համաձայն Ծովինար Մելքումյանը դպրոցի տնօրենի պաշտոնում կպաշտոնավարի ևս 5 տարի ժամկետով՝ մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։

Բացի այդ, Լևոն Հովհաննիսյանի հուլիսի 3-ի որոշմամբ, նշված դպրոցի վարչատնտեսական մասի համակարգողի պաշտոնի թափուր տեղը համալրելու մրցույթ է հայտարարվել։

Քաղաքապետի պաշտոնակատարի հուլիսի 10-ի որոշմամբ Լիանա Մուրադյանն ազատվել է Երևանի պրոֆ․ Արշավիր Շավարշյանի անվան համար 40 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնից։ Նշենք, որ ավարտվել է վերջինիս հետ 2018 թվականի հուլիսի 9-ին կնքած պայմանագրի ժամկետը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել