Ազգային ժողովի փոխխոսնակ, ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 14-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․
«1.Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ ամսական պաշտոնային դրույքի 80%-ի չափով՝ համաձայն հավելվածի:
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»: