Ադրբեջանական կողմը Արցախի Մարտունու շրջանում կիրառել է ականանետ․ ԱՀ ՊՆ

Հուլիսի 14-ին, ժամը 19:20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով 82 մմ տրամաչափի ականանետ։

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից։

Հայկական կողմում կորուստներ չկան։

Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել