Հաղորդագրություն Հուլիսի 14- ին, ժամը 14:00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով 60 մմ տրամաչափի ականանետ։
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից։
Հայկական կողմում կորուստներ չկան։
Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։