ԱԺ-ից պատվիրակություն կմեկնի Իրկուտսկ

Ազգային ժողովի փոխխոսնակ, ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 11-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․

«1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի 37-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու համար 2023 թվականի հուլիսի 19-22-ը Իրկուտսկ (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ, Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե ՂԱԼՈՒՄՅԱՆԻՆ, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ, Ազգային ժողովի պատգամավորներ Վաղարշակ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ, Բաբկեն ԹՈՒՆՅԱՆԻՆ, Ալեքսեյ ՍԱՆԴԻԿՈՎԻՆ, Միքայել ԹՈՒՄԱՍՅԱՆԻՆ, Շիրակ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ, Գեղամ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ, ինչպես նաեւ պատվիրակության քարտուղար, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի եւ եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ Ալվինա ՍԱՆԹՐՈՍՅԱՆԻՆ:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ծախսերը՝ ճանապարհածախսը (Երեւան-Մոսկվա-Երեւան) եւ օրապահիկը, կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:

3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված ճանապարհածախսի (Մոսկվա-Իրկուտսկ-Մոսկվա) եւ գիշերավարձի  ծախսերի վճարումը կատարում է հրավիրող կողմը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել