Վարդավառին ոչ միայն ավանդական ջրոցի, այլ նաև ձնոցի և ձնագնդի է սպասվում․ Գեղասահքի և հոկեյի մարզադպրոց

Հուլիսի 16-ին` ժամը 15։00-ին, Երևանի քաղաքապետարանի Գեղասահքի և հոկեյի մարզադպրոցը հրավիրում է միասին նշելու Վարդավառը:

Ավանդական ջրոցիից բացի սպասվում է ձնոցի և ձնագնդի, պղպջակների և փրփուրի շոու, մանկական ինտերակտիվ թատրոն:

Երեխաները հնարավորություն կունենան օգտվել տարածքում տեղադրված բատուտից, նկարվել photobooth-ում՝ տեղում վերցնելով լուսանկարները, նաև ակվագրիմ ունենալ, պարել և սնվել:

Մուտքն ազատ է: Հասցե՝ Ծովակալ Իսակովի պող., 27/10 շենք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել