Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 12-ին ընդունել է մի խումբ փաստաբանների։ Այս մասին հայտնել է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը։
«Քննարկվել են փաստաբանական գործունեության իրականացման ընթացքում առկա խնդիրները, անդրադաձ է կատարվել փաստաբանների` օրենքով սահմանված պարտականությունների կատարմանը խոչընդոտելու դեպքերին։
Նախագահ Հարությունյանն ընդգծել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող բոլոր շահագրգիռ կառույցների արդյունավետ համագործակցության անհրաժեշտությունը՝ շեշտադրելով գործադիր իշխանության հանձնառությունը հնարավորինս նպաստելու այդ նպատակի իրականացմանը»,- ասված է հաղորդագրության մեջ: