Եվս մեկ զինծառայող է վիրավորում ստացել․ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրկին կրակ են բացել

Հուլիսի 12-ին՝ ժամը 12:10-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող Ն. Թ.-ն:

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հուլիսի 12-ին՝ ժամը 05:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող Ե. Խ.-ն:

Զինծառայողի վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել