Երևան քաղաքում՝ հուլիսի 12-ի ցերեկը, 13-15-ին, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 16-ի և 17-ի երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ։
Այս մասին հայտնում է Հայհիդրոմետը:
Հանրապետության տարածքում` հուլիսի 12-ի ցերեկը, 13-15-ին, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 16-ի ցերեկը, 17-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։
Քամին՝ արևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 12-ի ցերեկը, 13-15-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։