Դատավոր Ամրահի Պետրոսյանի լիազորությունները դադարեցվել են

Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Ամրահի Պետրոսյանի լիազորությունները դադարեցվել են:

Iravaban.net-ը հայտնում է՝ որոշման մեջ խորհուրդը հղում է կատարել Դատական օրենսգրքի 159-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետին, որը սահմանում է․ «․․․Ունի դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն, որի հետևանքով այլևս ի վիճակի չէ կատարելու դատավորի լիազորությունները կամ հրաժարվել է անցնել պարտադիր բժշկական զննությունը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել