Գրիգորի Խաչատուրովն անազատության մեջ է` ակնհայտ շինծու, նկարած, վերևից իջեցված քաղաքական ցուցումների հիման վրա․ Տիգրան Աբրահամյան

Գեներալ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոցի` կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման դեմ բողոքի քննության ժամանակ պարզվեց, որ դատավորը վարույթի ընթացքում սահմանադրականության խնդիր է տեսել ու այն կասեցրել, սակայն նույնիսկ դրանից հետո Խաչատուրովի խափանման միջոցը չփոխվեց` վերջինս մնաց անազատության մեջ, գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Սա նշանակում է, որ նվազագույնը մինչև օգոստոսի 15-ը գեներալը կմնա կալանավայրում:

Շուրջ 4 ամիս է՝ Գրիգորի Խաչատուրովն անազատության մեջ է` ակնհայտ շինծու, նկարած, վերևից իջեցված քաղաքական ցուցումների հիման վրա:

Իր այս քայլով իշխանությունն իր անբարոյական դեմքն ի ցույց դնելուց բացի, վերից վար ոչնչացնում է բոլոր այն անձանց` քննիչից մինչև դատավոր, ովքեր իրենց հանցավոր մասնակցությունն ունեն այս գործում»,- գրել է Տիգրան Աբրահամյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել