Նուբարաշենի աղբավայրում աշխատանքները դադարեցվել են. ՆԳՆ փրկարար ծառայություն

Հուլիսի 10-ին, ժամը 18։45-ի դրությամբ Նուբարաշենի աղբավայրում աշխատանքները դադարեցվել են։ Այս մասին հաղորդում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Մոտ 3000 քմ հատվածում այրվել է աղբ, հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։

Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին, ժամը 22։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Նուբարաշենի աղբավայրում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայրում աշխատանքներ են իրականացրել ՆԳՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը, Երեւանի քաղաքապետարանի 1 ջրատար եւ 1 տրակտոր:

Հրդեհը մեկուսացվել է հուլիսի 9-ին, ժամը 07:12-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել