Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հուլիսի 10-ին որոշում է ստորագրել, որով աշխատանքից ազատել է իր օգնականին։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Գևորգ Բարսեղյանին 2023 թվականի հուլիսի 19-ից ազատել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի օգնականի պաշտոնից»,-նշվում է որոշման մեջ։
Այս պաշտոնը Բարսեղյանը զբաղեցնում էր 2022 թ. դեկտեմբերի 21-ից։