Վթարային և պլանային ջրանջատումներ՝ մինչև 36 ժամ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ՀԷՑ աշխատանքներով պայմանավորված, ս.թ հուլիսի 10-ին ժամը 10:00-ից մինչև հունիսի 11-ը ժամը 10:00-ը կդադարեցվի Արմավիրի մարզի` Արմավիր քաղաքի, Նորավան և Լուկաշին գյուղերի, Մայիսյան գյուղ Սարգսի թաղամասի ջրամատակարարումը:

Վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հուլիսի 10-ին

-ժամը 09:30-15:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ներքին Վաչագան փողոցի, Շինարարներ թաղամասի ջրամատակարարումը,

-ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Զովունի գյուղի ջրամատակարարումը,

-ժամը 11:30-17:00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի Պռոշյանի 1 նրբանցքի, Մարշալ Բաղրամյան 21, 23 շենքերի ջրամատակարարումը,

-ժամը 11:30-16:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի ջրամատակարարումը,

-ժամը 12:00-16:00-ն կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պող. 48 շենքի ջրամատակարարումը:

Շինարարական ընկերություն աշխատանքներով պայմանավորված, ս.թ հուլիսի 13-ին ժամը 09:00-ից մինչև հուլիսի 14-ը ժամը 21:00-ը կդադարեցվի Արարատի մարզի` Արտաշատ քաղաքի Աբովյան, Կամո, Չարենց, Աղայան և Ազատամարտիկների փողոցների, Մասիս, Բուրաստան, Ազատավան, Բաղրամյան, Բերքանուշ, Դալար և Մրգավան գյուղերի, Նշավան գյուղի Սայաթ-Նովա, Պ. Սևակ, Հ. Հակոբյան և Կոմիտաս փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել