Առաջարկում եմ՝ Մյասնիկյան պողոտայի հավելյալ մեկ գիծ ավելացնելու աշխատանքները սկսել․ Տիգրան Ավինյան

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հուլիսի 10-ին՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ առաջարկեց Մյասնիկյան պողոտայի հավելյալ մեկ գիծ ավելացնելու աշխատանքները սկսել։

«Առաջարկում եմ՝ Մյասնիկյան պողոտայի, մեր քննարկած, հավելյալ գիծ ավելացնելու՝ առավոտյան մեկ ուղղությամբ, երեկոյան՝ մեկ ուղղությամբ աշխատանքները մեկնարկենք»,-ասաց նա։

Փոխքաղաքապետի խոսքով՝ դարձափոխային երթևեկության կազմակերպման համար առանց պատնեշների աշխատանքները չեն պատկերացնում և պետք է ամենակարճ ու պրակտիկ ճանապարհով առաջ շարժվել։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել