ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Նոյեմբերյանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 7-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնում հայտնաբերվել և Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 41-ամյա Օլգա Ի.-ն, որը հունիսի 14-ից ՌԴ Յարոսլավլի մարզի ՆԳՎ կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: