Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Խորվաթիայում Դուբրովնիկի համաժողովի շրջանակում զրուցել է Իտալիայի ԱԳ նախարար Անտոնիո Տայանիի հետ։
Այս մասին նա գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում։
Նա նշել է, որ զրուցել են հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի շուրջ տեղի ունեցող գործընթացների մասին։
Միրզոյանը գրել է, որ կշարունակեն զրույցը այս և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ:
On the margins of @DubrovnikForum had brief exchange with 🇮🇹FM @Antonio_Tajani, incl on peace process. Will continue conversation on this & other topics of mutual interest. pic.twitter.com/M0aPaTZVVp
— Ararat Mirzoyan (@AraratMirzoyan) July 8, 2023