Քիշնև-Երևան թռիչքը իրականացնելիս՝ Fly One Armenia ընկերության կողմից վարձակալված օդանավը ունեցել է բախում թռչնի հետ։
Այս մասին հայտնում են Fly One Armenia ընկերությունից։
Օդանավի վայրէջքից հետո, կատարված տեխնիկական զննման արդյունքում, պարզ է դարձել, որ օդանավը վնասվել է և հասցված վնասը թույլ չի տալիս իրականացնել օդանավի շահագործումը, ինչի պատճառով հետաձգվում է Երևան-Միլան չվերթը։
Նշված չվերթի կարգավիճակի վերաբերյալ տեղեկատվությումը ավիաընկերությունը կհաղորդի հաջորդիվ։