Խոր փոս է, երկու լենտ է թքած-կպցրած, մեքենաները ընկնում են փոսը․ Տիգրան Ավինյանը դժգոհեց

Աճառյան փողոցում խորը փոս է փորված, մեքենան ընկել է փոսը, ասում եք՝ պատշաճ կահավորված է, երեկ եմ կողքով անցել, խորը փոս է, մի քանի մետրանոց, մետրից ավել, երկու բարակ լենտ է թքած-կպցրած, դա պատշաճ չենք կարող համարել․ այս մասին այսօր՝ հուլիսի 10-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Այս շաբաթ ոչ մեկին որևէ քանդման թույլտվություն չտաք: Զբաղվեք պատշաճ կահավորումն ապահովելով: Մի հատ էլ քանդած փոս Ծարավ Աղբյուրում կար․ երեկ ինձ ուղարկել են, թե ինչպես է մեքենան ընկնում քանդված փոսի մեջ և ակերը տրաքում»,-ասաց Ավինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել