2023թ. հունիսին 2022թ. հունիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 0.3 % գնաճ, իսկ 2023թ. մայիսի համեմատ՝ 0.1% գնանկում:
Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Վիճակագրական կոմիտեից։
Հանրապետության դիտարկվող 5 քաղաքներում 2023թ. հունիսին մայիսի համեմատ գրանցվել է ոչ պարենային ապրանքների 0.9-0.1% գնանկում, 3-ում՝ 0.1-0.2% գնաճ, իսկ 3-ում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0.1%-ով:
2023թ. հունիսին մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի 10.5% գնաճ, իսկ դիզելային վառելիքի գները նվազել են 8.9%-ով: 2023թ. հունիսին 2022թ. հունիսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 22.7% և 29.8%-ով, իսկ 2022թ. դեկտեմբերի համեմատ՝ 7.3% և 17.7%-ով: