Գլխավոր դատախազի հրամանով արտահերթ դասային աստիճան է շնորհվել

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հունիսի 29-ին հրաման է ստորագրել, որի համաձայն արտահերթ դասային աստիճան է շնորհվել։

Iravaban.net-ը հայտնում է, որ հրամանում մասնավորապես ասվում է․

«Պաշտոնեական պարտականությունները գերազանց կատարելու համար, ՀՀ դատախազության կազմավորման 105-ամյակի և Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, ղեկավարվելով «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 30-րդ հոդվածի 3-րդ մասով, 52-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով․ հրամայում եմ․

ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործով վարչության պետի տեղակալի թափուր հաստիքին գործուղված ՀՀ գլխավոր դատախազության դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Վիլլի Կիմի Կալաչյանին շնորհել արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել